MELOVGROUP.AM առցանց խանութն իրականացնում է լվացող և մաքրող միջոցների մեծածախ և մանրածախ վաճառք՝ հանդիսանալով “Peros”, "Gata", "Tat" ապրանքանիշների պաշտոնական ներկայացուցիչը հայաստանյան շուկայում: Վերը նշված միջոցներից բացի մենք ունենք նաև հիգիենայի և թղթյա պարագաների, տան համար նախատեսված ցանկացած մանրուքների լայն ընտրանի, որոնց տեսականին, իրենց համապատասխան բաժիններում, համակարգված ձևով թարմացվում է:
Այս կարճ ժամանակահատվածում առցանց խանութն ապացուցել է իր աշխատանքային պրոցեսի հուսալիությունը և ապահովությունը: Առաջին հերթին մենք կենտրոնանում ենք մեր գնորդների վրա: Մենք ջանք չենք խնայում, որպեսզի գնման գործընթացը լինի հարմար, հաճելի և մաքսիմալ ինֆորմացված: Մեր առաքումներն ընդգրկում են միայն բարձրորակ ապրանքներ, իսկ մատուցվող ծառայությունների որակը վերահսկվում է: