0
Զամբյուղը դատարկ է
Բաժիններ
Առաքում և վճարում
Մենք ցանկանում ենք մատուցել Ձեզ որակյալ ծառայություն` առավելագույնս հարմարավետ և մատչելի պայմաններով:

Այդ նպատակով Melovgroup.am իրականացնում է Ձեր սիրելի ապրանքների մատակարարումը Ձեր իսկ նշած հասցեով:  Առաքման համար ընտրելով համապատասխան ապրանքատեսականին անհրաժեշտ է նշել հետևյալ տեղեկատվությունը. Հասցե, ուր պետք է առաքվի ապրանքատեսակը, պատվիրատուի հեռախոսահամարը, որի միջոցով Ձեզ հետ կապ կհաստատի կայքի ադմինիստրատորը և կտեղեկացնի պատվերի կարգավիճակի մասին: 

1.Պատվերի առկայության դեպքում առաքումն իրականացվում է հետեւյալ եղանակներով՝


Առաքում Երևանում 24 ժամվա ընթացքում:
Էքսպրես առաքում Երևանում 2-ից 3 ժամվա ընթացքում:
Առաքում մարզեր մեքենայով՝ 1-ից 2 օրվաը նթացքում:
Առաքում մարզեր և Արցախ փոստով՝ 4 օրվա ընթացքում:


2. Առաքման եղանակներն ու ժամկետները


Մենք աշխատում ենք ամեն օր` ժամը 10:00-20:00-ը, բացի կիրակի օրերից: Առաքման ձգձգումը հնարավոր է անկանխատեսելի դեպքերի առկայության պարագայում, որոնք տեղի են ունեցել մեր կամքից անկախ, կամ պատվերի բացակայության դեպքում: Այդ դեպքում կայքի ադմինիստրատորը Ձեզ անպայման կտեղեկացնի առաքման ժամկետի փոփոխության մասին:

3. Առաքման գնային քաղաքականությունը


Երևանում 1 օրվա ընթացքում իրականացվող առաքումն արժե 500 դրամ
Սակայն եթե Ձեր պատվիրված իրերի ընդհանուր գումարը գերազանցում է 10000 դրամը, պատվերների առաքման համար դուք կվճարեք 300 դրամ:
Իսկ եթե Ձեր պատվերների ընդհանուր գումարը գերազանցում է 25000 դրամը, մենք կառաքենք Ձեր պատվերն անվճար:
Էքսպրես առաքումը Երեւան քաղաքում արժե 1000 դրամ՝ անկախ պատվերի գումարից։

Մեկ օրվա ընթացքում դեպի Հայաստանի մարզեր մեքենայով իրականացվող առաքումն արժե միջինը 1կմ-ի համար 100 դրամ հաշվարկով։ Չորս օրվա ընթացքում դեպի Հայաստանի մարզեր և Արցախ փոստով իրականացվող առաքումն արժե 1500 դրամ։

Իսկ եթե առաքված պատվերն ինչ-ինչ պատճառով Ձեզ դուր չի գալիս և Դուք ցանկանում եք վերադարձնել այն, ապա այդ դեպքում պարզապես անհրաժեշտ է վճարել առաքման գումարը՝անկախ պատվիրված ապրանքի գումարի չափից: